00:00:00

Լուիս Էնրիկեն վերադարձավ Իսպանիայի հավաքական

20:49, 19 նոյեմբեր 2019 Սպորտ

Իսպանիայի հավաքականում կրկին փոխվել է գլխավոր մարզիչը: Այդ պաշտոնին է վերադարձել Լուիս Էնրիկեն, որն այն լքել էր դստեր հիվանդության պատճառով: Վերջինս հետագայում մահացել է: «Բարսելոնայի» նախկին մարզչի վերադարձի մասին հայտարարել է Իսպանիայի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը: Այս մասին գրում է armfootball.com-ը: Առայժմ հայտնի չէ, թե Լուիս Էնրիկեի նախկին օգնական Ալբերտ Մորենան, ով նրա բացակայությամբ դարձել էր գլխավոր մարզիչը, կմնա հավաքականում, թե` ոչ: Որոշ լրատվամիջոնցեր նշում են, որ Լուչոն չի ցանկանում աշխատել Մորենոյի հետ, ով տարբեր թիմերում նրա օգնականն է եղել 2008 թվականից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր