00:00:00

ՀՖՖ գործկոմի օրակարգում չկա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի հարցը

18:07, 19 նոյեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի օրակարգում այս պահին չկա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Եվրո-2020-ի շրջանակում Իտալիայի հավաքականի կողմից Հայաստանի հավաքականի կրած 1։9 ջախջախիչ հաշվով պարտությանը: «Որևէ բացատրություն և արդարացում չունի 1։9 հաշվով պարտությունը: Բոլորն են մեղավոր պարտության համար, բայց թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, և պետք է ֆեդերացիան բացատրություն տա: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի, տեղյակ կպահենք»,- ասաց Մկրտչյանը: Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում ֆեդերացիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Գործկոմը փակ նիստում հայտնել է իր դիրքորոշումը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր