00:00:00

Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կվերահաշվառվեն ու կանձնագրավորվեն

11:37, 19 նոյեմբեր 2019

Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կանձնագրավորվեն: Անձնագրերում կներառվեն կառույցի պատմությունը, չափագրումը, կառուցողի մասին տեղեկությունը, հատակագիծն ու պետական պահպանության փաստաթուղթը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Գյումրիում որոշ շինություններ նախկինում էլ անձնագրավորված են եղել, ունեցել են մանրակերտեր, սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո դրանք չեն պահպանվել: Սակայն մինչ անձնագրավորումը կիրականացվի բազայում առկա շենք-շինությունների վերահաշվարկ: «Պատմական կառույցները տարիներ առաջ հաշվառվել են, բայց հետո դրանք դարձել են վթարային կամ գտնվում են փլուզման եզրին, որոշները նույնիսկ արդեն չկան, շատ կառույցներ էլ ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցանկում»,-նշեց Հենրիկ Գասպարյանը՝ ավելացնելով, որ «Կումայրի» արգելոց-թանգարանում շենքերի անձնագրավորման և վերահաշվառման ծրագիրն արդեն կազմել են: Աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի: Այս  պահին Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում հաշվառված է մոտ 1200 հուշարձան, որոնք ընդգրկված են ՀՀ հուշարձանների պահպանության ցանկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր