00:00:00

Ընդունվեց գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորություններն ընդլայնելու օրինագիծը

15:13, 19 նոյեմբեր 2019 Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրենց կողմից պատրաստված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում իրականացնելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 19-ի Ազգային ժողովի նիստում ընդունվեց 99 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: «Փոփոխության իմաստը հետևյալն է՝ այժմ գործող օրենքի խմբագրությամբ հանրային քննարկում կարող են իրականացնել միայն կառավարության անդամները, և կառավարության ու վարչապետին ենթակա մարմինները ուղղակի տեխնիկապես իրենց կողմից պատրաստված օրենքների փոփոխությունների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննության ուղարկելը չեն կարող իրականացնել: Նախագծի ընդունման արդյունքում կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններն իրենք կկարողանան քննարկման դնել իրենց կողմից պատրաստված նախագծերը»,- ասաց Գրիգորյանը: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել նախագծի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր