00:00:00

Մխիթարյանը մարզվել է «Ռոմա»-ի ընդհանուր խմբի հետ

03:54, 19 նոյեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորից մարզվել է «գայլերի» ընդհանուր խմբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Ռոմա»-ն հերթական մարզումն է անցկացրել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն միացել հավաքականներին միջազգային դադարի համար: Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից և մարզվել է ընդհանուր թիմի հետ: «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին Սերիա Ա-ում մրցելով «Բրեշիա»-ի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր