00:00:00

Ֆուտբոլի ընտրանին մեկնել է Իտալիա

02:50, 17 նոյեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Եվրո-2020-ի որակավորման վերջին խաղին: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային թռիչքով մեկնեցին իտալական Պալերմո քաղաք, որտեղ կանցկացվի ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 22 ֆուտբոլիստ։ Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան» Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս) Պաշտպաններ Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ» Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան» Արմեն Մանուչարյան, «Փյունիկ» Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա) Կիսապաշտպաններ Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ» Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա) Հարձակվողներ Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան» Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան) Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան) Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան) Ազգային թիմի հետ Իտալիա չի մեկնել Ռումյան Հովսեփյանը, ով, նոյեմբերի 15-ին կայացած Հայաստան-Հունաստան խաղում ստանալով այս որակավորման փուլում իր երրորդ զգուշացումը, որակազրկված է և չի կարող մասնակցել Իտալիա-Հայաստան հանդիպմանը։ Անձնական հարցերի հետ կապված՝ հավաքականի հետ Իտալիա չի մեկնել նաև Ռոման Բերեզովսկին, ով արդեն վերադարձել է Ռուսաստան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր