ՖԻՖԱ-ն հայտարարել է 70-ամյա մարզչին՝ ֆուտբոլի մասշտաբային զարգացման բաժնի ղեկավարի պաշտնոնում նշանակելու մասին: Ֆրանսիացի մասնագետը կզբաղվի կանանց և տղամարդկանց ֆուտբոլի զարգացման հարցերով, ինչպես նաև կհամագործակցի կազմակերպության հետ, որը զբաղվում է ֆուտբոլում խաղի կանոնների և կարգավորման հարցերով:
Վենգերը կներգրավվի նաև մարզիչների ուսուցման և նախկին խաղացողներին ֆուտբոլային մենեջմենթի մեջ ներքաշմամբ:
«Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում հնարավորությանը՝ ընդունելու այդ մարտահրավերը, ոչ միայն նրա համար, որ միշտ հետաքրքրվել եմ ֆուտբոլում առավել ընդգրկուն վերլուծության հեռանկարով, այլ նաև նրա համար, որ ՖԻՖԱ-ի՝ որպես համաշխարհային ֆուտբոլի ղեկավարողի առաքելությունը, իսկապես, գլոբալ է»,- ասել է Վենգերը: