00:00:00

Մեսին չի շտապում նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

16:11, 12 նոյեմբեր 2019 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին այժմ չի ցանկանում նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի վերաբերյալ Մեսին կբանակցի «Բարսելոնայի» ղեկավարության հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ ամռանը: Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ Մեսին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում» առաջիկա 4-5 տարիների ընթացքում: Մեսին գործող պայմանագրով իրավունք ունի ամեն տարվա հունիսին հեռանալ «Բարսելոնայից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր