00:00:00

Մանչինի. Ռոնալդուն պետք է ներողություն խնդրի իր պահվածքի համար

04:02, 12 նոյեմբեր 2019 Սպորտ

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Յուվենտուս» - «Միլան» խաղում թուրինյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը: «Ֆուտբոլիստները պետք է հարգանքով վերաբերվեն իրենց մարզիչների ընդունած որոշումներին: Այն, ինչ արեց Ռոնալդուն, գեղեցիկ չէր: Նա պետք է ներողություն խնդրի իր պահվածքի համար»,- Մանչինիի խոսքը փոխանցում է A Bola-ն: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլանի» հետ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն լքել է ստադիոնը: «Յուվենտուսը» հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր