00:00:00

Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա

15:35, 11 նոյեմբեր 2019

ՀՅԴ երիտասարդական թևը ինչպես հայտնի է մի քնաի օր է նստացույց է իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այդ նույն պահանջով դասադուլ են հայտարարել ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները։ Նախարար Արայիկ Հարությունյանը օրերս հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ անցախ ուրբաթ բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշեց, որ չի կիսում նրանց տեսակետները, իսկ կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Միասյանը նշեց, թե Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնելու իր կա, կառավարության վրա։ «Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա: Բայց առայժմ կա հնարավորություն, որ այդ քաղաքականությունը փոխի»,-ասաց նա: Անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ երիտասարդների բերած դատարկ արկղերը լցնելու է կրթության ոլորտում ՀՅԴ-ի գործունեության հետ կապված քրեական գործերով , Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք պահանջել ենք, որ Արայիկ Հարությունյանը, եթե կան այդպիսի հանցագործություններ, ներկայացնի, հակառակ դեպքում՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի սուտ մատնության համար,կամ առնվազն հասարակությունը պետք է իմանա, որ սրանք քաղաքական հնարքներ, մանիպուլյացիաներ են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր