00:00:00

Գյումրիի ուսանողները միացել են Երեւանում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին

14:51, 11 նոյեմբեր 2019

Շիրակի պետական համալսարանի ուսանողները միացել են Երևանում դասադուլ հայտարարած եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին։ «Փաստինֆո» - ի հետ զրույցում այս մասին ասաց ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը։ «Սոցիալական գիտությունների եւ իրավունքի ու բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել եւ հեռացել բուհից ի աջակցություն Երևանի ուսանողների արդարացի պահանջի։ Դա սկսվել է ժամը 11։00-ին», - «Փաստինֆո» - ին ասաց Համբարյանը։ Նա շեշտեց, որ նախարարությունը չպետք է համարձակվի ընդունել տալ Բարձրագույն կրթության մասին օրինագիծը, որով հայոց լեզու, հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները նախատեսվում է բուհերում դարձել ոչ պարտադիր։ Հիշեցնենք, ՀՅԴ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ակցիա եւ անժամկետ նստացույց է սկսվել ԿԳՄՍ նախարարության շենքի առջև։ Բողոքին միացել են տարբեր բուհերի ուսանողներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր