00:00:00

Բանակցությունների մասնակիցներին պետք է որոշեն կողմերը․ Լավրովը ՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին

14:20, 11 նոյեմբեր 2019

ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին հարցին։ Լավորվն ընդգծել է, որ այս խնդիրն անդրադարձել են երկրների ղեկավարներն ու ԱԳ նախարարները։ «Եվ մեկ անգամ ուզում եմ ընդգծել բանակցությունների  մասնակիցներն պետք է համաձայնեցնեն եւ որոշեն իրենք՝ կողմերը։ ԼՂ հակամարտության կարգավորման կոնսուլտացիաների վաղ փուլում եւ բանակցությունների տարբեր փուլերում , երբ ռազմական գործողությունները դադարեցվում էին,   Լեռնային Ղարաբաղը  եղել է համապատասխան  պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակիցը , որոնք հրադադարի հաստատումից հետո սկսվեցին։ Բանակցությունների որոշակի փուլում Հայաստանի  ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երեւանը»,-ասաց Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը ընդգծեց, որ միջնորդները կարող են առաջ մղելով գործընթացը՝ հասնել նրան, որ այն ընթանա համաձայնեցված հունով։ «Բոլորին է հասկանալի, որ առանց ԼՂ  -ի բնակչության համաձայնության, որեւէ պայմանավորվածություն ամրագրելն անհնարին կլինի։ Հայաստանը դա ուղղակի չի ստորագրի ։ Մենք հենց դրանից էլ ելնում ենք»,-ասաց Լավրովը։ Նա հղում արեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է բխի ՀՀ, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների  շահերից։ Լավրովն ասաց, որ Փաշինյանի հետ իր այսօրվա հանդիպմանը ՀՀ վարչապետը կրկին հիշատակել է այդ մասին եւ դրա հետ դժվար է վիճել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր