Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է պետական բյուջեի հաշվին Մել (Մելինե) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար տրամադրված 20 մլն դրամի արդարացված կամ չարդարացված լինելը՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հակադոպինգային խախտումների նոր ցուցակը, որը ցույց է տալիս, թե ինչպես են վատ հեղինակություն ունեցող երկրները վճարում իրենց արարքների համար։
Հայաստանը նույնպես այդ ցուցակում է և կարող է 2 տեղ կորցնել 2020թ․ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ, որովհետև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան դեռ չի փակել 2012թ․ Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի գործը։ Եվ երբ դա տեղի ունենա, Հայաստանը կգերազանցի 19 թույլատրելի քանակը։