00:00:00

Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել. Հայտնի է ապաքինման ժամկետը

21:27, 09 նոյեմբեր 2019 Սպորտ

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Հոֆենհայմը» պաշտոնական նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ 26-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին 2 տուրերի՝ Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին: Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի շուրջ 2 շաբաթ: Հիշեցնենք, որ «Քյոլնի» դեմ խաղում Ադամյանը դարձել է գոլի հեղինակ և վաստակել է 11 մետրանոց հարված, որի շնորհիվ «Հոֆենհայմը» հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականը տնային խաղում Հունաստանի թիմի հետ կմրցի նոյեմբերի 15-ին, իսկ Իտալիայի հետ արտագնա հանդիպում կանցկացնի նոյեմբերի 18-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր