00:00:00

Մբապեն որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ

17:43, 09 նոյեմբեր 2019 Սպորտ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն նոր պայմանագիր չի կնքի փարիզյան ակումբի հետ, տեղեկացնում է L'Equipe-ն: ՊՍԺ-ն նոր պայմանագրով պատրաստ է Մբապեին վճարել այնքան, որքան Նեյմարին՝ տարեկան 30 միլիոն եվրո, սակայն 20-ամյա հարձակվողը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Ավելի վաղ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չէր հերքել, որ «Ռեալը» հետաքրքրված է Մբապեի տեղափոխությամբ: Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր