00:00:00

Արոնյանը Բուխարեստի մրցաշարում մոտ է առաջատարին

15:46, 09 նոյեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը Բուխարեստի մրցաշարի մրցաշարային աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արագ շախմատի վերջին երեք տուրերում Արոնյանը երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում հաղթանակ տոնեց: Նա նորից բարձրացավ մրցաշարային աղյուսակում և այժմ 3-րդն է՝ 18 հնարավորից հավաքելով 10 միավոր: Առաջատարը 12 միավորով Անտոն Կորոբովն է: Հաջորդիվ շախմատիստները կմրցեն կայծակնային մրցաշարում:
 Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր