00:00:00

Քննարկում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

01:30, 09 նոյեմբեր 2019 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին կազմակերպվել էր հանրային քննարկում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ոլորտի փորձագետներ: Մերի Գալստյանը մատնանշել է այն կարեւոր հիմնարար սկզբունքները, որոնք ամրագրվել են նախագծում, մասնավորապես՝ էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման հիմքը, էկոլոգիական տեղեկատվության իրավունքի սուբյեկտների իրավահարաբերությունների հստակեցումը, ոլորտի թափանցիկության եւ հրապարակայնության առավել բարենպաստ պայմանները: Մասնակիցներն անդրադարձել են էկոլոգիական տեղեկատվության հասանելիության ներկա իրավիճակին, տրամադրման ու տարածման իրավական, կազմակերպչական, սոցիալ-տնտեսական հիմքերին եւ նախագծով առաջարկվող կարգավորումներին: Պատգամավորն ընդգծել է, որ նմանատիպ քննարկումները կլինեն շարունակական եւ նախագծի շուրջ բոլոր դիտարկումները կքննարկվեն ու հաշվի կառնվեն մշակման գործընթացում: Նշվել է, որ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծը մշակվում է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի եւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր