00:00:00

Հինգ գործերով որպես վկա ներգրավված եմ․ Արծվիկ Մինասյան

01:18, 09 նոյեմբեր 2019 Քաղաքականություն

Թվով հինգ գործերով որպես վկա ներգրավված եմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեկվա իր հարցաքննությանը Երևան քաղաքի քննչական վարչությունում։ «Երեկվա հարցաքննությունը կապ չուներ ՀՅԴ ակցիայի հետ, որովհետև նախապես էր ծանուցումը եկել, ուղղակի ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չկա օրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչ, որ ինձ կարող է իրավական մեղադրանք ներկայացնել հանցագործության կամ այնպիսի խախտման համար, որով նախատեսված է քրեական կամ վարչական պատասխանատվություն, իհարկե խոսքը չի գնում մեքենա վարելու ընթացքում խախտումների մասին։ Ցանկացած իրավական փաթեթավորմամբ ներկայացվող գործողություն վստահ եղեք, որ քաղաքական հետապնդման փորձ է կամ անիմաստ շանտաժ քաղաքականությամբ զբաղվող անձանց դուրս մղելու ձգտումով։ Երեկվա հարցաքննությունը շատ լավ է անցել»,-նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր