00:00:00

ԵԱ. Աննա Սարգսյանը դարձել է ոսկե մեդալակիր, Լևոն Արոնյանն՝ արծաթե

22:40, 06 նոյեմբեր 2019 Սպորտ

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են անհատական մեդալներ: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արծաթե մեդալի է արժանացել առաջին խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և զիջել միայն ռուս Դմիտրի Անդրեյկինին: Կանանց Հայաստանի հավաքականի նորեկ Աննա Սարգսյանը ոսկե մեդալակիր է դարձել 4-րդ խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից հավաքել է 7 միավոր: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա: Հիշեցնենք, որ ԵԱ-ում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ կանանց թիմը՝ 7-րդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր