00:00:00

Խաչատուր Սուքիասյանից քրեաօլիգարխ ստանալ չի ստացվի

16:51, 05 նոյեմբեր 2019

Այսօր թերթերից մեկում հրապարակվել էր մի հոդված, որում պնդում է արվում, թե  Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը մեզ վերադարձնում է դեպի նախորդ դարի 90-ականներ կամ ինչպես ոմանք են ձևակերպում՝ Վանո Սիրադեղյանի ժամանակներ։ «90-ԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆ, ինչպես հայտնի է, «մեր դեմ խաղ չկա»-ն էր, «բեսպրեդելը», մարդկանց ոստիկանության 6–րդ վարչությունում ահաբեկելը, քաղաքական սպանություններ կազմակերպելը, կառավարման դիլետանտիզմը և թայֆայականությունը»,-ասվում է հոդվածում։ Հոդվածագիրը նաև պնդում է անում, որ  քրեաօլիգարխիկ համակարգը ռեինկարնացիա է ապրում և այդ համակարգի դեմք է ներկայացվում գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Քրեաօլիգարխիկ համակարգի ռեինկարնացիան անթույլատրելի է և այստեղ կարծում ենք կա հասարակական կոնսեսուս։ Մի կողմ թողնելով այն, որ Փաշինյանի կառավարությունը դժվար ցանկանա և կարողանա քրեաօլիգարխիկ համակարգ ստեղծել, անդրադարձ կատարենք հրապարակման գլխավոր հերոսին՝ Խաչատուր Սուքիասյանին։ Նախ սկսենք նրանից, որ Սուքիասյանների ընտանիքը գործարարությամբ է սկսել զբաղվել դեռևս 1987 թվականին, երբ ԽՍՀՄ-ում թույլատրվեց կոպերատիվների գործունեությունը։ Սուքիասյանը երբեք բարձր պետական պաշտոն չի զբաղեցրել՝ 1992-1994 թվականներին եղել է  Հայաստանի արդյունաբերության նախարարությունում՝ որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։ Դրանից հետո նա հեռու է եղել պետական համակարգից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր