00:00:00

Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

00:20, 05 նոյեմբեր 2019 Սպորտ

Հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Հայաստանի Ազգային հավաքականը: Այս մասին հաղորդում է Soccernews.ru-ն՝ հղում անելով Metaratings.ru-ին:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մասնագետը Հայաստանում մարզչական կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի. նա կարող է գլխավորել կամ «Փյունիկը», կամ Հայաստանի հավաքականը: Երկու թիմերն էլ այս պահին առանց գլխավոր մարզչի են: Ազգային ընտրանու ղեկից հրաժարվել է Արմեն Գյուլբուդաղյանցը: «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Սուրեն Չախալյանը, իսկ Ալեքսանդր Տարխանովին այլ պաշտոն է տրվել: Ալեքսանդր Գրիգորյանը վերջին աշխատավայրը եղել է ռուսական «Տամբովը», որի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել ՌՖՊԼ-ի 13-րդ տուրում «Ուրալից» կրած պարտությունից հետո: Նշվում է նաև, որ ամբողջ անցած շաբաթը Ալեքսանդր Գրիգորյանը եղել է Հայաստանում: Հիշեցնենք, որ այստեղ նա ներկա էր եղել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի «Ուրարտու» – «Ալաշկերտ» խաղին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր