00:00:00

Արայիկ Հարությունյանի՝ «փող աշխատելու նուրբ արվեստը»

16:13, 04 նոյեմբեր 2019

Արցախում 2020 թվականին սպասվում են նախագահական ընտրություններ։ Չնայած դեռ բավական ժամանակ կա, բայց քաղաքական կյանքն Արցախում թեժ է, որոշակի վերադասավորումներ են տեղի ունենում։ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Միաժամանակ նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն հայտնողների պակաս չկա։ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց ցանկության մասին են հայտնել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը եւս չի բացառել իր առաջադրումը։ Ո՞վ ունի հաղթելու հնարավորություն Արցախում, եւ որ ամենակարևորն է թեկնածուներից ով է վայելում Հայաստանի իշխանությունների համակրանքը։ Այս հարցի պատասխանը առավել քան ակնհայտ է։ Խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է։ Նրան են Հայաստանի իշխանությունները դիտարկում որպես Արցախի հաջորդ նախագահ։ Ինքը Արայիկ Հարությունյանը բազմիցս է նշել, որ Հայաստանի վարչապետի հետ ունի ջերմ հարաբերություններ։ Այս ընթացքում էլ լծված է Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած մտքերը հայկական երկրորդ հանրապետություննում «պտտեցնելու»՝ ՀՀ իշխանությունների գնահատմամբ շնորհակալ գործով։ Արայիկ Հարությունյանը պատահական ֆիգուր չէ Արցախում։ Ինչպես նա է խոստովանել խոշոր գործարար է եղել եւ հետո՝ նշանակվել վարչապետ։ Իր հարցազրույցներից մեկում խոսելով իր ունեցվածքի մասին, Հարությունյանը նշել է, որ հող մշակելով է կարողացել ունեցվածքի տեր դառնալ։ «Վերջին անգամ 2006 թվականին իմ աշխատողների քանակն անցնում էր 700-ից»,-ասել էր նա՝ հավելելով, որ հիմնականում զբաղվել է եղել գյուղատնտեսությամբ և վերամշակումով: «Սկսել եմ հող մշակել սահմանամերձ տարածքում՝ Ջաբրայիլում, որտեղ մարդիկ վախենում էին գնալ: Ակնայի շրջանում հող մշակել սկսել եմ 1997 թվականին, երբ մարդիկ քարտեզի վրա Աղդամի տեղը չգիտեին: Հետո մասնակցել եմ Մարտունու և Կարմիր շուկայի գինու գործարանի սեփականաշնորհմանը, 2 ավերակ պատերազմի հետո իմ գործընկեր Բարսեղ Բեգլարյանի հետ դարձրել են Ղարաբաղի ամենահեռանկարային գործարաններից մեկը: Շնորհիվ իմ տնտեսական գործունեության Ղարաբաղում 2002 թվականից խաղողի մթերման խնդիր չկա, միգուցե գինը գյուղացուն չի բավարարում, բայց մթերման խնդիր չկա: Այդ գործարանի հիմնադիրն եմ, 2007 թվականին եղել եմ 50 տոկոսի բաժնետերը, այսօր 30 տոկոսի բաժնետերն եմ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով. «Հողերը մշակվում են, հայտարարագիր ներկայացնում եմ, բացի այդ Ստեփանակերտում ունեմ «Նաիրի» հանրախանութը, որը նվիրել եմ մեծ աղջկանս»: Անշուշտ գովելի է Հարությունյանի՝ հողի հետ «կռիվ» տալու եւ բավականին պատկառելի ունեցվածք քայլը։ Միայն, թե զարմանալի է, որ սեփական փորձը նա չի կիսել արցախցիների հետ։ Ի վերջո Արցախի բնակիչներից շատերն էլ ցանկություն կունենային ծանոթանալու փող աշխատելու նուրբ արվեստին։ Արայիկ Հարությունյանը նման դասընթացներ անգամ վարչապետ եղած ժամանակ չի արել, դժվար թե որպես նախագահ արցախցիների համար նա հանրօգուտ աշխատանք կատարի։ Ամեն դեպքում նախագահական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա։ Արայիկ Հարությունյանի այցերը Երեւան կարող են եւ շրջադարձային լինել՝ իշխանության հետ հարաբերությունների տեսանկյունից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր