00:00:00

Լևոն Արոնյանը վերադարձել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ

21:01, 01 նոյեմբեր 2019 Սպորտ

Լևոն Արոնյանը վերադարձել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ: ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարն 8-րդ տեղում է: Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, 100 լավագույն շախմատիստների թվում են նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ): Կանանց 100 լավագույնների թվում տեղ են գտել Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ) և Էլինա Դանիելյանը (71-րդ տեղ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր