00:00:00

Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի նախագահին

19:09, 01 նոյեմբեր 2019 Հասարակություն

Հոկտեմբերի 31-ին Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին (Sauli Väinämö Niinistö)։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը և Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոն քննարկեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հելսինկի կատարած այցի շրջանակներում դեսպան Արզումանյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի փոխխոսնակ Յուհո Էրոլայի (Juho Eerola) հետ, ում հետ քննարկվեց Հայաստան-Ֆինլանդիա խորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման և միջխորհրդարանական համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավարության հետ: Ֆինլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ դեսպան Արզումանյանի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Ֆինլանդիա կրթամշակութային համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր