00:00:00

Զարուհի Բաթոյանն ընդունել է Շվեդիայի դեսպանության նորանշանակ խորհրդական- դեսպանորդին

01:08, 31 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության նորանշանակ խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնին։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբեր ոլորտներում լուրջ բարեփոխումներ է իրականացնում: Այս համատեքստում մենք լավ հնարավորություն ունենք համատեղ նոր ծրագրեր իրականացնելու՝  երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի կամ ծառայությունների մատուցման ոլորտում: Մենք բաց ենք համագործակցության բոլոր առաջարկների համար, որոնց հիմքում իրավունքահեն մոտեցմամբ ստեղծված ծրագրերն են»,- հանդիպմանն ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհավորել է դեսպանորդին՝ առաքելության ստանձնման կապակցությամբ և ընդգծել երկու երկրների համագործակցության կարևորությունը: Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել հատկապես զբաղվածության ոլորտի պետական ծրագրերի վրա, որոնք առաջիկայում իրականացվելու են առավել թիրախավորված՝ ուղղված առանձին խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, հատուկ խմբերին՝ այդ թվում փախստականներին: Բիրյեր Կարլսոնը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Շվեդիան արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում և դրանց ընդլայնման  հնարավորությունները: Նա նշել է, որ շվեդական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առաջնահերթ ուղղություններով գործընկերության նոր օրակարգ նախանշելու գործում։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով քննարկել երկու կողմերի համար առաջնահերթ համարվող ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31