00:00:00

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի վիճակի մասին

02:49, 30 հոկտեմբեր 2019 Սպորտ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան պատմել է թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի ու Ջենգիզ Ունդերի ապաքինման պրոցեսների մասին: «Մխիթարյանը վերականգնվում է, բայց դա դանդաղ պրոցես է, և մենք պետք է մի փոքր սպասենք: Ունդերը պատրաստ է և վերջին օրերին արդեն մարզվում է թիմի հետ: Բայց առայժմ չի կարող մեկնարկային կազմում լինել: Ցավոք, հիմա ոչ ոք հանգստանալու հնարավորություն չունի: Ես չեմ մտածում շատ մեծ փոփոխությունների մասին, քանի որ լավ խաղ ենք ունեցել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ու «Միլանի» դեմ», – «Ուդինեզեի» հետ խաղին ընդառաջ Ֆոնսեկայի մամուլի ասուլիսից մեջբերել է Football Italia-ն: Հիշեցնենք, որ Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոման» մրցակցին սեփական հարկի տակ կընդունի հոկտեմբերի 31-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր