00:00:00

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի թիվը կրճատվել է

20:57, 29 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի թիվը կառավարության կառուցվածքի փոփոխություններով կրճատվել է միավորման արդյունքում: 2020-ի բյուջեով աշխատակիցների վերջնական թիվը 313 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020-ի բյուջեի մասին օրենքի նախնական քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: «Նախարարության աշխատակազմի թիվը միավորումից հետո պակասել է, վերջնական թիվը 2020 թվականի բյուջեով 313 է` մոտ 100 հոգով պակաս, սակայն սա միայն առաջնային փուլում է: Մենք կրճատում չենք արել ըստ ճաշակի, ստորաբաժանումները կրճատվում են, եթե կա այլ ստորաբաժանում, որը կկատարի նրանց ֆունկցիոնալ պարտավորությունները»,-ասաց նախարարն ու հավելեց` ամեն ինչ արվում է տրամաբանության շրջանակում, օպտիմալացումը դինամիկ գործընթաց է, որը շարունակվում է: Պապիկյանը նշեց, որ 2020-ի բյուջեի նախագծով նախարարության համար նախատեսված է շուրջ 23 ծրագիր` 127 միջոցառումներով: Դա ընդհանուր առմամբ կազմում է 353 մլրդ 477 մլն 990 հազար դրամ: Կառավարության կառուցվածքի փոփոխություններով նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Դրան փոխանցվել են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր