00:00:00

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է

02:28, 28 հոկտեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն: Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության գերծանր քաշային կարգում Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 192 կգ: Երկրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 198 կգ, բայց երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 198 կգ, որը ռեկորդային էր: Այս ձևում Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Այնուհետ հաջորդաբար հրեց 231 կգ, 236 կգ, սակայն չբարձրացրեց 242 կգ: Հրում ձևում ևս հայ ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի: Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր