00:00:00

Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն դարձավ ծանրորդ Սամվել Գասպարյանը

22:15, 27 հոկտեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 109 կգ քաշային կարգում Գասպարյանտ նախ պոկեց 168 կգ, այնուհետ՝ 172 կգ և 176 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում գլխավերևում պահեց 207 կգ և 214 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Ավելի ուշ պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր