Գիտնական Սթիվեն Հոքինգին հուղարկավորել են Քեմբրիջում, որտեղ նա ավելի քան 50 տարի իր գիտական գործունեությունն էր վարում: Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Սբ. Մարիայի համալսարանական եկեղեցում։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գիտնականին վերջին հրաժեշտը տալու համար եկել էին դերասան Էդդի Ռեդմեյնը, որը օսկարակիր «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատար է եղել, SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն մասկը, Queen խմբի կիթառահար եւ աստղաֆիզկիոս Բրայան Մեյը, դրամատուրգ Ալան Բենեթը, ինչպես նաեւ պրոֆեսորի հարազատները եւ ազգականները, այդ թվում նրա առաջին կինը՝ Ջեյն Հոքինգը եւ երեք երեխաները՝ Լյուսին, Ռոբերտը եւ Տիմոտին: Ընդհանուր առմամբ հուղարկավորությանը հրավիրվել էր 500 մարդ:
Հոքինգի աճյունը կթաղվի Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Իսահակ Նյուտոնի եւ Չարլզ Դարվինի գերեզմանների կողքին:
Գիտնականը մահացել է մարտի 14-ին, 76 տարեկան հասակում, Քեմբրիջի իր տանը: Նա ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում:
https://www.youtube.com/watch?v=ym99zQUexII