00:00:00

Շախմատի ընտրանին հաղթեց Չեխիային

21:59, 26 հոկտեմբեր 2019 Սպորտ

Շախմատի տղամարդկանց թիմը ՀայկՄարտիրոսյանի հաղթանակի շնորհիվ գերազանցեց Չեխիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 3-րդ տուրում Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմը մրցեցև 2,5-1,5 հաշվով հաղթեց Չեխիային: Թիմում միակ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթումքաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստները կունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը:

Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ: Եվրոպայի թիմային առաջնությունը 2017 թվականին անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում: Առաջնության գործող չեմպիոնը Ադրբեջանի հավաքականն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր