00:00:00

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ փոխչեմպիոն

22:57, 26 հոկտեմբեր 2019 Սպորտ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում մեր ծանրորդուհի Արփինե Դալալյանը 87 կգ քաշային կարգում ճանաչվեց չեմպիոն: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 100 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 134 կգ ծանրաձողը և ավարտեց ելույթները, քանի որ երկամարտի 234 կգ արդյունքով գրավեց 1-ին տեղը և արժանացավ երեք ոսկե մեդալների։ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում մեր ծանրորդուհի Տաթև Հակոբյանը 87 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհամասի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա 105 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և արժանացավ փոքր ոսկե մեդալի: Ավաղ, հրում վարժությունում մեր մարզուհին ցույց տվեց 3-րդ արդյունքը՝ բարձրացնելով 125 կգ ծանրաձողը: Երկամարտի 230 կգ արդյունքով Տաթև Հակոբյանը գրավեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի։ Նա ընդամենը մեկ կիլոգրամով ետ մնաց առաջնության հաղթող Ելենա Կիլչիչից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր