Հիշեցնենք` Hraparak.am-ը գրել էր` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական ճոխ պարգևատրումներն է հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին։ Հոկտեմբերի 9-ի կարգադրությամբ Մարությանը ավելի քան 60 մլն դրամի պարգևավճար է հատկացրել քաղաքապատերանի 120 աշխատակցի, որոնցից ամենաբարձր պարգևավճարի արժանացել են իր տեղակալները։ Ճոխ պարգևատրումներից, թերևս, երկուսը ներկայացնենք, որոնք առավել քան աչքի ընկնող են․ 965 հազար դրամ պարգևավճար ստացել են քաղաքապետի տեղակալները, 840 հազար դրամ՝ մամուլի քարտուղարը։
Irakanum.am-ի հարցին՝ հաշվի առնելով, թե մեր երկրում որքան ցածր է նվազագույն աշխավարձը, սոցիալական խնդիրները որքան շատ են, արդարացվա՞ծ է այսքան բարձր պարգևավճար տրամադրելը, Հասմիկ Խաչունցը պատասխանեց․ «Հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի չափը, սոցիալքկան վիճակը, այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ երկրի համար աշխատող պաշտոնյան պետք է ստանա բարձր աշխատավարձ։ Բնականաբար, ինձ համար ընկակելի չէ այս պարգևավճարների մեխանիզմը, որը հնուց է եկել։ Կարծում եմ՝ առհասարակ, պետք է աշխատավարձերը բարձրանան։
Պետական պաշտոնյան պետք է ստանա բարձր, արժանապատիվ աշխատավարձ և ըստ այդմ` պաշտոնյայի մտքով էլ չպետք է անցնի մտնել կոռուպցիոն մեխանիզմների մեջ»։
Հասմիկ Խաչունցը շեշտեց՝ առաջին անգամը չէ, որ տարակուսնանք ունեն պարգևավճարների հետ կապված, ուստի այդ խնդիրը պետք է լուծել:
«Մենք պատրաստվում ենք աշխատավարձերի բարձրացման նախագիծը նորից շրջանառել, ուղղակի մի քանի հաշվարկ կա, դրա համար դեռ չի շրջանառվում, այնպես որ, շուտով պարգևավճարների հետ կապված՝ վերջնական լուծում կունենանք, և արդարությունը կվերականգնվի», - ասաց Հասմիկ Խաչունցը: