00:00:00

Երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Արծրուն Հովհաննիսյան

12:42, 25 հոկտեմբեր 2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ժամկետային զինծառայողի զորամասը լքելուն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն մի քանի օր է, ինչ ժամկետային զինծառայողներից մեկն ինքնակամ լքել է զորամասը և նրանից որևէ լուր չկա: Այս մասին Shamshyan.com է ահազանգել զորամասը ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն, խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր