Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
Ա. Սարգսյանի հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Ջանիկ Մարությանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Լաերտ Խաչատրյանը: