
Այս զարհուրելի տեսանյութը վերջերս է հայտնվել և մեծ արագությամբ տարածվել սոցիալական ցանցերում: Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Թաթարստանում:
Life.ru-ի փոխանցմամբ՝ զբոսանքի ժամանակ երիտասարդ մայրը թույլ է տվել փոքրիկին ինքնուրույն քայլել, սակայն միաժամանակ հետևել է նրան: Ինչ-որ պահի տղան դիտահորի վրա է հայտնվել, որի ծածկն անսպասելիորեն շրջվել էև երեխան անմիջապես ընկել է ջրհորը:
Մայրը փորձել է դուրս հանել երեխային դիտահորից, սակայն հազիվ է կարողացել պահել հավասարակշռությունը, որ նույնպես չընկնի հորը: Նա հուսահատ շարունակել է օգնել որդուն, և միայն մեկ այլ երիտասարդ կնոջ օգնությամբ է հաջողվել դա անել: Տղայի առողջական վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: