00:00:00

Տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել, որովհետեւ նա իջեւանցի է. Հրայր Թովմասյան

22:48, 24 հոկտեմբեր 2019

«Այն ճնշումները կամ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ, հենց այն ճանապարհն է, որ դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը։ Այս ճանապարհով պետք է վաստակել, ոչ ոք սկուտեղի վրա չի բերելու եւ քո անկախությունը քեզ չի տալու», Pressing հաղորդմանը հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Թովմասյանն ասել է, որ երկիրը, հայրենիքն ու անվտանգությունն իր համար ավելի բարձր արժեքներ են, քան Հրայր Թովմասյանի պաշտոնը։ Անդրադառնալով գործընթացին իր ընտանիքի անդամների ներգրավմանը՝ Հրայր Թովմասյանը նշել է .«Անշուշտ, տեսնել 75 տարեկան հայրիկիդ, որը վերջին 2 տարվա ընթացքում 4 բարդ վիրահատություն է կրել՝ ծանր վիրահատություն, եւ տեսնել, որ իրեն ինչ-որ հարցեր տալիս, հաճելի չէ, բնականաբար»։ Թովմասյանը նաեւ ասել է, թե իրենց տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել, որովհետեւ նա իջեւանցի է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր