00:00:00

ՀԿԵ-ում աշխատավարձերը կբարձրանան

22:31, 24 հոկտեմբեր 2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության փոխտնօրեն Դավիթ Վարդանյանի միջև կայացած հանդիպման ընթացքում: «Ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ «Հարավակովկասյան երկաթուղի»-ն կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Թե ինչքանո՞վ կբարձրանա այն, կհայտնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ն»,- «Արմենպրես»-ի հետ զրքույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր