00:00:00

Ինչո՞ւ հիպերտոնիայի դեմ դեղերը պետք է ընդունել գիշերը

00:01, 25 հոկտեմբեր 2019

Հիպերտոնիայի դեմ դեղերը խորհուրդ է տրվում ընդունել գիշերը: Դա կարող է նվազեցնել սրտի կաթվածի եւ ինսուլտի ռիսկը՝ պնդում են Վիգոյի համալսարանի մասնագետները: «Ռոսիյսկայա գազետա» -ի հաղորդմամբ՝ գիտնականները 19 000 պացիենտի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Նրանց օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքել օրվա տարբեր ժամանակահատվածում այս կամ այն դեղամիջոցի ընդունմանը: Քնելուց առաջ դեղերն ընդունածների մոտ ճնշման միջին ցուցանիշները զգալիորեն ցածր են եղել ի տարբերություն նրանց, որոնք դեղերն ընդունել են առավոտյան: Այժմ հետազոտողները մտադիր են հասկանալ՝ արդյոք այդ ռեժիմն ընդունելի է այլ էթնիկ խմբերի համար, քանի որ հետազոտություններին մասնակցել են հիմնականում իսպանացիներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր