00:00:00

Կիպրոսի իշխանությունները կարող են չեղարկել ազգային «ոսկե» անձնագրերը

22:09, 24 հոկտեմբեր 2019

Կիպրոսի իշխանությունները կարող են չեղարկել ունեւոր ներդրողներին տրված ազգային «ոսկե» անձնագրերը, եթե նոր հետաքննությունը պարզի, որ դրանք չեն բավարարում ընդունելիության չափանիշները, տեղեկացնում է AP-ը։ Կառավարության մամուլի քարտուղար Պրոդրոմոս Պրոդրոմուն ասել է, որ ներքին գործերի նախարարության հետաքննությունն ուղղված կլինի այսպես կոչված «ոսկե անձնագրեր» ստացողների թիվը պարզելուն։ Նրա խոսքով՝ կա տեղեկություն, որը ենթադրում է, որ նրանք, գուցե, խախտել են կանոնները։ Նա նշել է, որ այդ մարդիկ նորից կստուգվեն չափանիշներին համապատասխան, որոնք օգտագործվել են մինչեւ կանոնների փոխվելը։ Կառավարությունը հայտարարել է հետաքննություն անցկացնելու մասին զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններից հետո, որ բարձրաստիճան կամբոջացի պաշտոնյաները կիպրոսյան անձնագրեր են ստացել։ ԵՄ-ը հանձնարարել է Կիպրոսին խստացնել «ոսկե անձնագրերի» տրամադրման սխեմայի ստուգումը, որը մոտ 7 մլրդ եվրո է բերել 2013-ին դրա ստեղծումից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր