00:00:00

Որոշումը բողոքարկելու ենք, ընդհուպ դիմելու ենք ՄԻԵԴ․ Արսեն Բաբայանի պաշտպանը՝ կալանավորման որոշման մասին. տեսանյութ

17:40, 24 հոկտեմբեր 2019 Տեսանյութեր

Մենք գտնում էինք, որ կալանքը որպես խափանման միջոց ընդհանրապես չի կարող կիրառվել  ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ մի շարք հանգամանքներով պայմանավորված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը։ «Մենք գտնում էինք, որ կալանքը որպես խափանման միջոց ընդհանրապես չի կարող կիրառվել մի շարք հանգամանքներով պայմանավորված,  քանի որ ընդհանրապես մեղադրանքն անհիմն էր,  դատարանը պետք է ֆիքսեր, որ հիմնավոր կասկած առկա չէ։ Հիմքերից չեմ ուզում խոսել, որովհետև մենք հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, որ այս պրոցեսում դատավորը չէր կարող անկախ լինել, և նաև չեմ կարծում, որ այն  դատավորն էր, որ կարող էր անկախ լինել։ Մեզ համար հասկանալի էր, որ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որ հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի վրա, դատարանն էլ դա արեց»,-նշեց նա։ Նյութի աղբյուրը՝ news.am https://www.youtube.com/watch?v=k-u-DfJNLrg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր