00:00:00

Հարգելով մրցակցի կրոնը․ ֆուտբոլիստուհիները 4 կողմից փակել են մահմեդական աղջկան, որ նա ամրացնի հիջաբը

03:00, 24 հոկտեմբեր 2019 Սպորտ

Արևմտյան Ասիայի կանանց ֆուտբոլի առաջնության խաղերից մեկում գրանցված միջադեպը գրավել է հազարավոր օգտատերերի ուշադրությունը սոցիալական կայքերում։ «Արաբական Ուղղափառ ակումբի» և հորդանանյան «Շաբաբ ալ-Օրդոնի» միջև խաղում ֆուտբոլիստուհիներից մեկը խաղային դրվագի արդյունքում հասկացավ, որ իր հիջաբն ընկնում է, կանգնեց, կռացավ, որ այն ուղղի և թաքցնի կտորի տակից երևացող վարսերը, իսկ մրցակցի ֆուտբոլիստուհիները դադարեցրին խաղն ու անմիջապես փակեցին նրան։ Այդ ընթացքում աղջիկը կարողացավ ամրացնել հիջաբը ու խաղը շարունակվեց։ Տեսանյութը Թվիթերում ավելի քան 4 մլն դիտում է հավաքել ու արժանացել բազմաթիվ հիացական մեկնաբանությունների։ https://www.facebook.com/ESPN/videos/528055188028925/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր