00:00:00

Կարծում եմ՝ ելքը պարզ է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

19:37, 23 հոկտեմբեր 2019 Իրավական

Հնարավոր է մի քանի սցենար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Արդարադատությա նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակամն դիմումին։ «Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։ Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշնրով, կարծում եմ՝ ելքը պարզ է», - ասաց նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր