00:00:00

Ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

17:52, 23 հոկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. ապրիլի 1-ին վերը նշված հասցեում գտնվող իրենց բնակարանում, որդին՝ ծնված 1994 թվականին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ խոհանոցային դանակով երեք անգամ հարվածել է մոր աջ ազդրի, ձախ բազկի և աջ անոթափոսի հատվածներին: Վերջինս ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Քրեական գործով նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, 1994թ-ին ծնված երիտասարդը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, ուստի վերջինիս հարկ է ճանաչել անմեղսունակ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին և քրեական գործն ուղարկել է դատարան։ Այս պահին 1994թ. ծնված երիտասարդը գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր