00:00:00

Կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը

14:51, 23 հոկտեմբեր 2019 Իրավական

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են արգելված իրերի ներնետումը հիմնարկի բնակելի տարածք: Տեղանքի զննությամբ բնակելի տարածքին կից միջանկյալ պատի տանիքից հայտնաբերվել են գործարանային արտադրության 1 տրցակ խաղաթուղթ, ինչպես նաև պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3.8 գր ու 3.3 գր քաշով առանձին զանգվածներ և արտանետվող փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար: Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակավել է դատաքիմիական փորձաքննություն:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր