00:00:00

Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով դիմումի հետ կապված՝ վարչապետը   դեռևս որևէ դիրքորոշում չի հայտնել

14:15, 23 հոկտեմբեր 2019 Իրավական

Ինչպես հայտնի է,   հոկտեմբերի 27-ի    գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ irakanum.am-ը  դիմեց  վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր  Կարապետյանին՝ փորձելով պարզել՝   Ն․ Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով  դիմումի հետ կապված՝ ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետ իկոլ Փաշինյանը։ «Այս պահի դրությամբ՝   դրա հետ կապված՝ վարչապետը որևէ դիրքորոշում չի  հայտնել», -   ասաց վարչապետի մամուլի խոսնակ  Վլադիմիր Կարապետյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր