00:00:00

Իրանը ողջունում Է Սիրիայի վերաբերյալ Պուտինի եւ Էրդողանի որոշումները

17:19, 23 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թեհրանը ողջունում Է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի որոշումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Իրանը ողջունում Է ցանկացած քայլ, որը կբերի տարածքային ամբողջականության պահպանմանն ու ազգային ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի իրադրության կայունացմանը»,-ասել Է Մուսավին: Նա նաեւ հույս Է հայտնել, որ ընդունված որոշումները կօգնեն փարատելու Թուրքիայի անհանգստությունն իր անվտանգության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր