00:00:00

France football-ը մանրամասնել է՝ ինչու Նեյմարը չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում

01:44, 23 հոկտեմբեր 2019 Սպորտ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը չի հավակնում 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին մեծաթիվ վնասվածքների պատճառով, հայտնում է France football-ը: «Նեյմարը չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում, քանի որ հարձակվողն այս տարի բազմաթիվ հանդիպումների չի մասնակցել վնասվածքների պատճառով: Բացի այդ, Նեյմարի մասնակցությամբ խաղում ՊՍԺ-ն պարտություն է կրել Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ՝ «Ռենի» հետ խաղում»,- ասված է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ France football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 30 ֆուտբոլիստ: Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր