00:00:00

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչման

02:31, 22 հոկտեմբեր 2019 Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Նախարար Արայիկ Հարությունյանը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Քիչ առաջ ստորագրեցի հրաման 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանին սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացնելու համար: Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր