00:00:00

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտի օրը հայտնի է

01:23, 22 հոկտեմբեր 2019 Սպորտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նոյեմբերի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: Այս մասին հայտնում է Punch Boxing-ը: Կիսամիջին քաշային կարգում` 8 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի ամերիկացի Դամիեն Լոպեսը: Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 10 մենամարտում տարել է 9 հաղթանակ, 1 մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի: Հիշեցնենք, որ Երիցյանը հաղթել է իր անցկացրած բոլոր 11 մենամարտերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր